Ամերիաբանկի կոչը`«վճարիր քարտով, նվիրիր կյանք»

14.11.2012 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Վճարի'ր քարտով, նվիրի'ր կյանք» կարգախոսի ներքո Ամերիաբանկը սկսել է քարտային արշավ` ուղղված երեխաների բուժմանը:

Արշավին կարող են մասնակցել Ամերիաբանկի բոլոր քարտապանները` անկանխիկ վճարումներ կատարելով աշխարհի ցանկացած անկյունում, ցանկացած առեւտրի կետում, ինչպես նաեւ այլ բանկերի քարտապանները` վճարելով այն առեւտրի կետերում, ուր տեղադրված են Ամերիաբանկի POS-տերմինալները:

Անկանխիկ վճարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամի դիմաց Ամերիաբանկը 1 ՀՀ դրամ փոխանցում է երեխաների բուժման համար, ընդ որում, գումարը փոխանցվում է բացառապես Ամերիաբանկի հասույթից, թե´ քարտապաններից  եւ թե´ առեւտրային կետերից  որեւէ վճար չի գանձվում:

«Վճարի'ր քարտով, նվիրի'ր կյանք» կարգախոսի ներքո իրականացվող քարտային արշավը կգործի մինչեւ 2013թ. հունվարի 31-ը, որի ընթացքում կուտակված գումարը կփոխանցվի «Նվիրիր կյանք» հիմնադրամում գրանցված երեխաներին, ովքեր կյանքի դժվարին պայքար են մղում: Արշավի ավարտից հետո Ամերիաբանկը հանրությանը կներկայացնի հաշվետվություն կուտակված գումարի  օգտագործման ուղղությունների վերաբերյալ:

Ամերիաբանկն ամենաակտիվ քարտապաններին իր երախտագիտությունն արտահայտելու նպատակով նախատեսել է նվեր` iPhone5 հեռախոս: Նվերները կհանձնվեն արշավի ավարտից հետո:

Բանկում գործում է նաեւ բարեգործական հաշվեհամար` 1570036910764400, որին կարող են գումարներ փոխանցել բոլոր նրանք, ովքեր կցանկանան իրենց ներդրումն ունենալ մանուկների համար չափազանց կարեւոր այս նախաձեռնության մեջ:

Դիտում՝ 5959
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW