Bank of Cyprus-ը կրճատել է Յունիաստրում-բանկի վարկերի տրամադրման սահմանագիծը

14.11.2012 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Bank of Cyprus-ը կրճատել է իր դուստր Յունիաստրում-բանկի կորպորատիվ վարկերի ինքնուրույն տրամադրման սահմանագիծը:  

Վարկի առավելագույն չափը, որի մասին որոշումը ռուսական բանկը կարող է ինքնուրույն ընդունել, 250 մլն ռուբլուց նվազեցվել է մինչեւ 50 մլն, այսօր գրում է Կոմերսանտ թերթը:

Փաստորեն, դա նշանակում է, որ բանկը հրաժարվում է Ռուսաստանում կորպորատիվ վարկավորման ակտիվ զարգացումից: Կիպրոսի իշխանություններին աջակցության համար դիմած Bank of Cyprus-ի համար այս պահին դա ամենաարդիական խնդիրը չէ:  

Հունիսի վերջին Bank of Cyprus-ը հայցել է պետական աջակցություն $500 մլն-ի չափով` լրացուցիչ կապիտալիզացիայի համար, սակայն որոշումը դեռեւս չի ընդունվել:

Դիտում՝ 4074

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW