Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը «Մենամարտի արվեստը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է երկու արծաթե հուշադրամ՝ «Կարատե» եւ «Կոխ»: «Կարատե» հուշադրամի դիմերեսին պատկերված է Օկինավա կղզում գտնվող Սյուրիձյո պալատի Սյուրեյմոն հայտնի դարպասները, իսկ հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երեք մարզիկներ, որոնք կատարում են կարատե մարզաձեւին հատուկ հնարքներ: «Կոխ» հուշադրամի դիմերեսին պատկերված են Սեւանի թերակղզում գտնվող «Սեւանավանք» հայկական վանական համալիրը, իսկ դարձերեսի կենտրոնում պատկերված են երկու ըմբիշներ լեռների ֆոնի վրա: Աջ եւ ձախ հատվածներում պատկերված են ազգային տարազներով նվագողներ: «Կարատե» եւ «Կոխ» հուշադրամների անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը` 9250 հարգի արծաթ: Հուշադրամների պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամների ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամները հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում: Tweet Դիտում՝ 2229