Կոնվերս բանկը VISA քարտապանների համար ներկայացրել է նոր ակցիա
09.11.2012 | 05:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /




Երեւան/Մեդիամաքս/. Կոնվերս բանկի VISA քարտապանները նոյեմբերի 1-ից մինչեւ 2013-ի փետրվարի 1-ը, կատարելով անկանխիկ գործարքներ, կարող են մասնակցել «Կոնվերս գոլ» ակցիային:
Անկանխիկ գործարքի համար վճարելով Կոնվերս բանկի VISA քարտով՝ յուրաքանչյուր 1000 դրամը գերազանցող գործարքի դիմաց քարտապանը կվաստակի 1 գոլ: Ակցիայի ավարտին առավելագույն գոլեր հավաքած քարտապանը կշահի 2 անձի համար նախատեսված եռօրյա ուղեւորություն դեպի Մադրիդ եւ հնարավորություն դիտելու 2013-ի մարտի 3-ին կայանալիք «Ռեալ Մադրիդ -Բարսելոնա» ֆուտբոլային խաղը:
Գոլերի քանակով 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած քարտապանները կստանան հեռուստացույցներ, իսկ մյուս 50 ակտիվ քարտապանները` ֆուտբոլային ակումբների լոգոտիպերով գնդակներ եւ վզկապներ: Ակցիայի պայմանների համաձայն, քարտապանի կողմից նույն օրվա ընթացքում միեւնույն առեւտրային կետից կատարած գնումները կդիտարկվեն որպես մեկ գործարք, ինչի դիմած կավելանա 1 գոլ:
«Ակցիայի միջոցով փորձում ենք խթանել անկանխիկ գործարքները, մենք ունենք նմանատիպ մի քանի գործիքներ»,- ասել է Կոնվերս բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
Գործադիր տնօրենի խորհրդական Հրանտ Հակոբյանը հավելել է, որ ներկայումս քարտային գործարքների մոտ 80%-ը կանխիկացում է:
Մեդիամաքս-ի հարցին, թե անկանխիկ գործարքների ինչպիսի՞ աճ է գրանցվել հունիսին մեկնարկած «Կոնվերս միավոր» ակցիայից հետո, Տիգրան Դավթյանը պատասխանել է. «Ակցիայի մեկնարկից մինչ օրս գրանցել ենք անկանխիկ գործարքների 30% աճ»:
«Կոնվերս գոլ» ակցիային մասնակցությունը չի դադարեցնի «Կոնվերս միավոր»-ի կուտակումը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: