MasterCard-ը ներկայացրել է նոր քարտ՝ ստեղնաշարով եւ դիսպլեյով

09.11.2012 | 00:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

MasterCard ընկերությունը Սինգապուրում ներկայացրել է սենսորային ստեղնաշարով եւ դիսպլեյով իր նոր պլաստիկ քարտը:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, վկայակոչելով BBC-ին, սենսորային ստեղնաշարը պետք է հեշտացնի օնլայն-բանկինգի գործընթացը, քանի որ ստեղնաշարի օգնությամբ հաճախորդները կկարողանան ստանալ ակտիվացման կոդը առանց լրացուցիչ սարքերի գործարկման:

Դրանից բացի, քարտը կապահովի քարտապաններին լրացուցիչ տեղեկատվությամբ՝  վերջին գործարքների եւ ընթացիկ հաշվեկշռի մասին:

«Մեր բոլոր ուժերն այսօր կենտրոնացած են հաճախորդներին էլ ավելի հարմարավետ եւ անվտանգ ծառայություններ մատուցելու վրա:  Հարցն այսպես էր դրված. ի՞նչով կարող ենք փոխարինել հաճախորդներին ուղարկվող անհարմար հաստատման կոդը: Նրանով, ինչն արդեն գտնվում է ձեր դրամապանակներում՝ դա վարկային եւ դեբետային քարտերն են», - պարզաբանել է նոր քարտի մշակողներից մեկը:

Քարտը սպառողների լայն շրջանակին հասանելի կդառնա 2013թ. հունվարին:

Դիտում՝ 5257

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW