Յունիբանկը եւ VEGA-ն համատեղ ակցիա են անցկացնում

08.11.2012 | 07:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկի միջոցով VEGA խանութների ցանցում կատարված ապառիկ գնումների դեպքում VEGA խանութը հաճախորդին կվերադարձնի վարկի 2 ամսվա գումարը: Ակցիան կգործի մինչեւ 2012թ. դեկտեմբերի 10-ը: 

VEGA խանութների ցանցում գնումներ կատարելու համար Յունիբանկն առաջարկում է «U-Technics» վարկը հետեւյալ պայմաններով. գումարը` մինչեւ 1 մլն դրամ, ժամկետը` մինչեւ 24 ամիս, կանխավճարը եւ միջնորդավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 20%, որը հաշվարկվում է միայն բացասական մնացորդի նկատմամբ:

Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն, եւ պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, ապա ներկայացնում է միայն անձնագիր եւ սոցիալական քարտ: Իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ: 

VEGA խանութների ցանցի հետ համագործակցության շրջանակներում Յունիբանկը առաջարկում է նաեւ մինչեւ 300 000 դրամ սահմանաչափով համաբրենդային վարկային քարտեր, որոնք նախատեսված են խանութում անկանխիկ գնումներ կատարելու համար:

Դիտում՝ 8278
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW