Հայկական բուհերից 12-ը խոշոր հարկատուներ են. Արմեն Աշոտյան

01.11.2012 | 05:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայկական բուհերից 12-ը համարվում են խոշոր հարկատուներ, մասնավորապես՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով, ու գտնվում են ՀՀ ամենախոշոր 100 հարկ վճարողների ցանկում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով կրթության ոլորտի հարկային հավաքագրումները եւ պարտականությունները:

Նախարարի խոսքով, բուհերի կողմից սոցվճարի վճարման ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15%-ով: 2012թ. առաջին կիսամյակում բուհերի կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության գծով վճարվել է 1 մլրդ 965,4 մլն դրամ:

Արմեն Աշոտյանը հավելել է, որ կրթության ոլորտում գործող կազմակերպություններից հիմնական հարկ վճարողների կողմից 2012թ. առաջին կիսամյակում վճարվել է ավելի քան 4,9 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 11,4%-ով ավելին է:

Խոսելով ուսուցիչների աշխատավարձերի մասին՝ նախարարն ասել է, որ դպրոցներում աշխատավարձը 120 հազար դրամ է:

«Սակայն, զերծ մնալով զանգվածային կրճատումներից՝ դպրոցներում դեռ աշխատում են ուսուցիչներ, որոնք անգամ կես դրույք չունեն, ինչի արդյունքում նրանց միջին աշխատավարձը կազմում է 80 հազար դրամ»,- ասել է նախարարը:

Դիտում՝ 1430
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW