Հայբիզնեսբանկը մասնակցել է Խնայողությունների միջազգային օրվա միջոցառումներին

01.11.2012 | 03:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկը հոկտեմբերի 31-ին մասնակցել է Խնայողությունների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին, հայտնել են բանկում:

Բանկը, մասնավորապես, մասնակցել է Հյուսիսային պողոտայում անցկացված էքսպոին, որին ներկայացրել է իր ծառայությունները: Բանկի երեկվա նախաձեռնություններից էր նաեւ «Հայբիզնեսբանկի բարձերը», որոնք շրջում էին Երեւանի կենտրոնում եւ բաժանում խնայողությունների վերաբերյալ թռուցիկներ. ներկայացնելով այս թռուցիկերը բանկի գլխամասային գրասենյակ եւ պատասխանելով մի քանի հարցերի, շուրջ 300 մարդ նվերներ ստացան:

Բանկի աշխատակիցները այցելել են նաեւ թիվ 42 եւ թիվ 182 դպրոցներ, որտեղ մեկ դասաժամի ընթացքում ավագ դասարանների երեխաներին պատկերավոր ներկայացրել են Խնայողությունների միջազգային օրվա պատմությունը:

Դիտում՝ 1586
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW