Լիանա Հունանյանը`ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
31.10.2012 | 05:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Լիանա Հունանյանն ազատվել ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնից եւ նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ։
Լիանա Հունանյանը ծնվել է Երեւանում` 1977 թ. մարտի 28-ին:
1994-1998 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մետալուրգիայի ֆակուլտետում, 2004-2006 թթ.` Հայաստանի ամերիկյան համալսարանում: Գործարար ղեկավարման մագիստրոս է, ֆինանսներ եւ հաշվապահություն մասնագիտացմամբ:
Աշխատանքային գործունեությունը.
1998-2000 թթ. - «Մելլաթ բանկ» դ/բ ՓԲԸ` աշխատակից, SWIFT-ի թղթավարության գծով պատասխանատու;
2001-2005 թթ. - ՀՀ կենտրոնական բանկ` ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի մասնագետ, ռիսկերի կառավարման վարչության մասնագետ, ռիսկերի կառավարման վարչության դրամավարկային կարճաժամկետ ծրագրավորման եւ ներքին ռիսկերի կառավարման բաժնի ռիսկերի կառավարիչ;
2005-2007 թթ. - ՀՀ Կենտրոնական բանկ` տնտեսական հետազոտությունների վարչության տնտեսական հետազոտությունների եւ դրամավարկային քաղաքականության բաժնի տնտեսագետ, ֆինանսական վերլուծաբան;
2007-2010թթ.- ՀՀ կենտրոնական բանկ`վիճակագրության վարչության տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի ֆինանսական վերլուծաբան;
2010 թ. մարտից` ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ;
2010 թ.սեպտեմբերից-2012 հոկտեմբեր` ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության պետ:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: Ամուսնացած է, ունի երկու որդի։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: