Յունիբանկը թողարկել է նոր համաբրենդային վարկային քարտեր
30.10.2012 | 05:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /




Երեւան: Մեդիամաքս: Յունիբանկը թողարկել է նոր համաբրենդային վարկային քարտեր` Basic House, Bata եւ BHS խանութներում ձեռքբերված ապրանքների դիմաց անկանխիկ վճարումներ կատարելու համար:
Նշված քարտերով տրամադրվող վարկի գումարը կազմում է 200 000 դրամ, տարեկան տոկոսադրույքը` 22%, որը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի նկատմամբ: Վարկը տրամադրվում է մինչեւ 24 ամիս ժամկետով: Վարկավորման պարտադիր պայման է դրական վարկային պատմության առկայությունը: Վարկային քարտերի ձեւակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիրը եւ սոցիալական քարտը:
«Unibank- Basic House & Bata» վարկային քարտը կարելի է ձեւակերպել Basic House եւ Bata խանութներում, իսկ «Unibank- BHS» քարտը` BHS խանութում:
Ձեւակերպելով Յունիբանկի ցանկացած քարտ, հաճախորդը դառնում է «Մագնիս» արտոնությունների ծրագրի մասնակից եւ ստանում մինչեւ 40% զեղչեր առեւտրի եւ ծառայությունների ոլորտում աշխատող ավելի քան 130 կազմակերպություններում: Մասնավորապես, Basic House եւ Bata խանութներում Յունիբանկի քարտապաններին կտրամադրվի 10% զեղչ, իսկ BHS խանութում` 5-7% զեղչ: Ընդ որում, 7% զեղչը գործում է «Unibank-BHS» քարտով վճարելու դեպքում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: