2012թ. I կիսամյակում ՀՀ բանկերում ավանդների ծավալը կազմել է ավելի քան 617 մլրդ դրամ

30.10.2012 | 03:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. առաջին կիսամյակի արդյունքներով, ՀՀ բանկերի կողմից սպասարկվող ավանդատուների թիվը կազմել է ավելի քան 1,2 մլն (միայն ֆիզիկական անձինք), իսկ ավանդների ծավալը՝ ավելի քան 617 մլրդ դրամ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

Նրա խոսքերով, ավանդների ներդրման միջին ժամկետը կազմում է 6 ամսից մինչեւ 1 տարի, իսկ տոկոսադրույքը՝ ՀՀ դրամի համար՝ 6-13%, արտարժույթի համար՝ 4-9%:

“Հայաստանում ավանդներով հետաքրքրված են նաեւ ոչ ռեզիդենտները. նրանց ներդրված ավանդների ծավալներն ավելի արագ են աճում, քան մեր քաղաքացիներինը”,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ ավանդների ավելի քան 20%-ը կազմում են ոչ ռեզիդենտների կողմից արված ներդրումները:

Սեյրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ավանդների 70%-ը կատարվում է արտարժույթով, 30%-ը՝ դրամով:

Ինչ վերաբերում է ժամկետային ավանդներին, ապա 2012թ. առաջին կիսամյակում ֆիզիկական անձանց կողմից արված ժամկետային ավանդները կազմել են 512 մլրդ դրամ, իսկ իրավաբանական անձանց ՝ 241 մլրդ դրամ:

Դիտում՝ 1515

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW