Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում Արարատբանկը եւ բելգիական Incofin Investment Management ընկերությունը ստորագրել են պայմանագիր, որով վերջինս դարձել է բանկի 10% բաժնետոմսերի սեփականատեր:Incofin IM-ի կողմից պայմանագիրը ստորագրած ընկերության ներդրումների գծով գլխավոր պատասխանատու Գիրթ Պետերմանսը նշել է, որ կառույցը, ներդրումներ կատարելով ավելի քան 40 երկրներում, մտադիր է ոչ միայն զարգացնել իր բիզնեսը, այլ նաեւ բարելավել տվյալ տարածաշրջաններում սոցիալական դրությունը: «Մենք շեշտը դնում ենք գյուղատնտեսության եւ փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորման վրա: Արարատբանկում բաժնեմասի ձեռքբերումը պայմանավորված է բանկի մենեջմենթի եւ անձնակազմի արհեստավարժությամբ եւ մեր առաքելության հետ բանկի ռազմավարության համահունչ լինելով», - ասել է Գիրթ Պետերմանսը:Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը նշել է, որ Incofin IM-ի մասնակցությունը Արարատբանկի կապիտալում թույլ կտա բանկին առաջարկել վարկավորման նոր գործիքներ, մատուցել միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ, ինչպես նաեւ ակտիվացնել վարկավորումը գյուղատնտեսության ոլորտում:Incofin IM-ի եւ Արարատբանկի միջեւ համագործակցությունը սկսվել է 2011-ին բանկին $3 մլն-ի վարկի տրամադրմամբ: Incofin-ը միջազգային ֆինանսական շուկայում իրականացնում է պարտքային ֆինանսավորում (միկրոֆինանսավորման եւ գյուղվարկավորման միջոցով), ինչպես նաեւ կապիտալի ֆինանսավորում: Tweet Դիտում՝ 6374