Անելիք Բանկի քարտապանները զեղչեր կստանան մոտ 500 վաճառակետերում

25.10.2012 | 05:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկը ընդլայնել է իր քարտապանների համար նախատեսված զեղչային ցանցում ընդգրկված վաճառակետերի թիվը` հասցնելով այն գրեթե 500-ի:

Բանկի  բոլոր քարտապաններն արդեն հնարավորություն ունեն անկանխիկ գնումներ կատարելիս ստանալ մինչեւ 50% զեղչ Հայաստանի շուրջ 500 խանութներում եւ սպասարկման կետերում:

«Արդեն վստահությամբ կարող ենք նշել, որ Հայաստանում ոչ մի զեղչային ցանց չունի նման ընդգրկում, եւ Անելիք Բանկի ցանկացած քարտապան կկարողանա օգտվել այդ զեղչային ցանցից անկանխիկ գնումներ իրականացնելիս,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը:

Նրա փոխանցմամբ, նշված շուրջ 500 վաճառակետերից գրեթե 250-ում բանկի քարտապանները կստանան մինչեւ 20% զեղչ` ի լրումն վաճառակետերում գործող զեղչերի:

Բացի զեղչային ցանցից, այս տարի գարնանը Անելիք Բանկը Գեդեոն Ռիխտեր դեղատների ցանցի եւ ՍԹԱՐ-ի հետ համատեղ  թողարկեց ArCa «Հոգատար», իսկ սեպտեմբերին շուկա մտավ նոր ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտը:

«2012 թվականին նախատեսվում է շուկա հանել Հայաստանում նմանը չունեցող քարտային նոր պրոդուկտներ եւս, որոնց մասին բնակչությանը կտեղեկացնենք առաջիկայում», - նշել է Դավիթ Անանյանը:

Դիտում՝ 1698
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW