Հայաստանում կանցկացվի «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմայով համաժողով

24.10.2012 | 05:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի 25-26-ը Դիլիջանի Dilijan Resorts հյուրանոցում տեղի կունենա Հայաստանում առաջին անգամ անցկացվող մարդկային ռեսուրսների մասնագետների և ղեկավարների համաժողով «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմայով։

Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիան և Կասկադ Քնսալթընթսին։ Միջոցառման հովանավորներն են ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը և GIZ-ը, հայտնել են Կասկադ Քնսալթընթսիում:

Համաժողովին մասնակցելու են ավելի քան 25 ընկերություններ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ և արտերկրից հրավիրված փորձագետներ։ Համաժողովի նպատակն է ստեղծել մարդկային ռեսուրսների մասնագետների հայաստանյան համայնք, կազմակերպել փորձի և լավագույն մեթոդների փոխանակում, ինչպես նաև մշակել էթիկայի կանոնագիրք հայ մասնագետների համար։

Մասնակից ընկերությունների թվում են՝ Ռոսգոսստրախ Հայաստան, Ավանգարդ մոթորս, Յունիբանկ, Բիբլոս բանկ, Դամարիս Էյ-էմ, Յուքոմ, Օրանժ Հայաստան, Սինոփսիս Հայաստան, Դենո գոլդ մայնինգ, Մերի Քեյ, Արեգակ ունիվերսալ վարկային կազմակերպություն, Էլբաթ, Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն և այլ ընկերություններ։

Դիտում՝ 16812

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW