Առէկսիմբանկը մինչեւ տարեվերջ մտադիր է մեծացնել վարկային պորտֆելը 20.5%-ով

22.10.2012 | 03:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է մինչեւ  տարեվերջ ավելացնել վարկային պորտֆելը (ներառյալ վարկային գծերը) մինչեւ 90.0 մլրդ դրամի` ապահովելով տվյալ ցուցանիշի 20.5%-ից ավելի տարեկան աճ:

2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի կողմից տրված վարկերի ընդհանուր ծավալը (ներառյալ վարկային գծերը) կազմել է 88.4 մլրդ դրամ (ակտիվների 78.7%-ը)` գրանցելով 18.3% աճ վերջին 9 ամիսների ընթացքում, հայտնել են բանկում:
 
Բանկի վարկային պորտֆելի (ներառյալ վարկային գծերը) ծավալը ընդհանուր ակտիվների կառուցվածքում կազմել է 78.7%: Ընդ որում, 9 հաշվետու ամիսներում Բանկի ընդհանուր ակտիվներն ավելացել են 17.1%-ով` 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բացարձակ արտահայտությամբկազմելով 112.3 մլրդ դրամ:

Դիտում՝ 2346
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW