ՀՀ նախագահը ներկա է գտնվել «Դալմա Գարդեն մոլ»-ի բացմանը

20.10.2012 | 06:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում «Դալմա Գարդեն մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման պաշտոնական արարողությանը:

Բացման արարողությունն իրականացրած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ համալիրի սեփականատեր`«Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ ՀՀ նախագահը շրջել է նորակառույց համալիրում:

Ավելի քան 45.500 քմ տարածքով կենտրոնը կառուցվել է ամենաբարձր պահանջներին համապատասխան, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշների ներկայությունը մեկ հարկի տակ:

«Դալմա Գարդեն մոլ»-ը հավակնում է դառնալ նաեւ տարբեր միջոցառումների՝ ցուցահանդեսների, շնորհանդեսների, նորաձեւության ցուցադրությունների, համերգների ու այլ հանդիսությունների անցկացման վայր:

Այսօր Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես:

Դիտում՝ 2703

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW