Առէկսիմբանկի ակտիվները 2012թ. 3-րդ եռամսյակում աճել են 36.5%-ով

18.10.2012 | 04:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2012թ. 3-րդ եռամսյակում Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի ակտիվները կազմել են 112.3 մլրդ դրամ՝ 30.09.2011թ. համեմատ աճելով 36.5%-ով:

Հաճախորդներին տրված վարկերն ու այլ փոխառությունները կազմել են 88.4 մլրդ դրամ` 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 38.1%-ով:

Բանկի ընդհանուր պարտավորությունները 30.09.2012թ. դրությամբ  կազմել են 95.8 մլրդ դրամ` 30.09.2011թ. համեմատ 43.3%-ով: Հաճախորդների հանդեպ ունեցած պարտավորությունները  կազմել են 40.9 մլրդ դրամ` ավելանալով 59.1%-ով: Ընդ որում` իրավաբանական անձանց միջոցները կազմել են 16.4 մլրդ դրամ` գրանցելով  69.1% աճ, իսկ ֆիզիկական անձանց միջոցները` 24.5 մլրդ ՀՀ դրամ` 53.1% աճ:

30.09.2012թ. դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 16.5 մլրդ դրամ, որը 30.09.2011թ. ցուցանիշի համեմատ աճելով 7%-ով:

Դիտում՝ 2758
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW