Վեդի Ալկո-ի սեփականատերը հերքում է լուրերը խաղողի մթերումը դադարեցնելու մասին

17.10.2012 | 05:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Կոնյակ, գինի եւ օղի արտադրող Վեդի Ալկո ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանն այսօր հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ ընկերությունը հրաժարվում է խաղող մթերել գյուղացիներից:

«Թեեւ մենք ունենք բավարար պաշարներ եւ կարող էինք այս տարի ընդհանրապես խաղող չմթերել, այնուամենայնիվ, շարունակում ենք գնել խաղողը գյուղացիներից՝ 1 կգ-ի դիմաց 220 դրամ ֆիքսված գնով», - ասել է Մանվել Ղազարյանը:
 
Նա տեղեկացրել է, որ ընկերությունն արդեն մթերել է 658 տոննա խաղող, որից 480 տոննան գյուղացիներից, իսկ մնացածը՝ ընկերության սեփական այգիներից:

«Անցյալ տարի մթերել էինք 1250 տոնն խաղող, վստահ եմ, որ այս տարի այդ ցուցանիշը կպահպանվի», - ասել է Մանվել Ղազարյանը:

Դիտում՝ 3640
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW