Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է նոր ավանդային ակցիա` «Ճանաչիր փողի արժեքը», որը կգործի մինչեւ ս.թ. դեկտեմբերի 30-ը: Ակցիայի պայմանները ներկայացվում են ոչ թե ավանդական` տոկոսադրույքների տեսքով, այլ որպես տարեվերջում ստացման ենթակա ընդհանուր գումարի եւ ավանդատուի կողմից ներդրվող գումարի տարբերություն:Ըստ ներդրված արժույթների` համապատասխան գումարների տարեկան արժեքը հետեւյալն է. 100 ԱՄՆ դոլարն արժե 93.68 ԱՄՆ դոլար, 100 եվրոն արժե 94.71 եվրո, 1000 ՀՀ դրամը` 903.26 ՀՀ դրամ: Ավանդատուները հնարավորություն կունենան ավանդի ներդրման պահին ստանալ ներդրվող գումարի եւ մեկ տարի անց ստացման ենթակա գումարի տարբերությունը: Նշված տարբերությունը հարկված է օրենսդրությամբ սահմանված կարգով եւ հանդիսանում է ավանդատուի տարեկան տոկոսային եկամտաբերությունը: «Ճանաչիր փողի արժեքը» ավանդը ստեղծում է նաեւ լրացուցիչ հնարավորություններ ավանդատուի համար. վճարային քարտի ստացում` առանց 2 տարվա տարեկան սպասարկման միջնորդավճարի գանձման, քարտով վարկային գծի ստացում` ինչպես մարման արտոնյալ ժամկետով, այնպես էլ վարկային գծի մարման ժամանակացույցով: «Բանկի նկատմամբ օրեցօր աճող հասարակության վստահությունը, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց համար նախատեսված ժամկետային ավանդների մշտապես համալրվող տեսականին նպաստում են Ամերիաբանկի ֆիզիկական անձանց ավանդների կայուն աճին: Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը ընթացիկ տարվա 9 ամսվա արդյունքներով աճել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 27 %-ով, իսկ տարվա սկզբի համեմատությամբ` 24%-ով եւ 30.09.12թ. դրությամբ կազմել է ավելի քան 42 մլրդ դրամ»,- հայտնել են բանկում: Tweet Դիտում՝ 1636