Առէկսիմբանկի աշխատակիցների երեխաները ծանոթացել են ծնողների աշխատավայրին

12.10.2012 | 04:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Առէկսիմբանկը էքսկուրսիա է կազմակերպել բանկի աշխատակիցների երեխաների համար դեպի բանկ, որի ընթացքում երեխաները ծանոթացել են ծնողների աշխատավայրին:

Սա երկրորդ նմանատիպ էքսկուրսիան է երեխաների համար, որի ընթացքում նրանց ներկայացվել է վճարային քարտերի վարչության աշխատանքը: Երեխաներին պատմեցին, թե ինչպիսի քարտեր է թողարկում բանկը, որն է դրանց առավելությունը կանխիկ թղթադրամների առջև, ցույց տրվեց բանկոմատի ներքին կառուցվածքը, կանխիկի տրամադրման գործընթացը, հայտնել են բանկում:

«Երեխաները հաճախ հարցնում են, թե ինչ է անհրաժեշտ իմանալ բանկում աշխատելու համար: Այս էքսկուրսիայի ընթացքում մենք փորձեցինք տալ այդ հարցի պատասխանը: Միջոցառման ավարտին երեխաներին հանձնարարվեց տնային առաջադրանք`գրել շարադրություն այն մասին, թե նրանք ինչ են տեսել բանկում, ինչն է ամենից շատ նրանց դուր եկել և ինչը` ոչ, ինչ առաջարկություններ ունեն: Լավագույն շարադրությունները, իհարկե, կպարգևատրվեն, իսկ առաջարկությունները` կքննարկվեն», - նշել է միջոցառման կազմակերպիչ, բանկի ԶԼՄ-ների հետ կապի գծով գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան:

Դիտում՝ 3948

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW