Raiffeisen-ը պարգեւատրել է Արարատբանկին SWIFT փոխանցումների բարձր որակի համար
11.10.2012 | 09:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Արարատբանկը SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար ավստրիական Raiffeisen Bank International AG-ի կողմից ճանաչվել է առաջին բանկը Հայաստանում:
Մրցանակը բանկի միջազգային գործառնությունների վարչության ղեկավարին հանձնել են Raiffeisen Bank International AG-ի ներկայացուցիչները` Երեւանում հայաստանյան թղթակից բանկերի մասնագետների համար կազմակերպված սեմինար-դասընթացների ժամանակ:
«Այս գնահատականը վկայում է STP որակի միջազգային ստանդարտներին Արարատբանկի դրամական փոխանցումների համապատասխանության, ավտոմատ կերպով փոխանցումների արագ մշակման եւ շահառուին առավելագույն կարճ ժամկետում հասանելի դառնալու մասին: Արարատբանկը, լինելով միջազգային էլեկտրոնային վճարումների համակարգերի ակտիվ մասնակից, փոխանցումները 2012թ.-ին իրականացրել է առավել արագ եւ գրագետ մշակված», - նշել են բանկում:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: