Ամերիաբանկը մրցանակ է ստացել IFC-ից

10.10.2012 | 07:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC)  կողմից Ամերիաբանկը ճանաչվել է «Լավագույն թողարկող բանկ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում` Առեւտրի ֆինանսավորման GTFP ծրագրի ներքո էներգիայի արդյունավետ օգտագործման նախագծերում» (Best GTFP Issuing Bank for Energy Efficiency):

Մրցանակը հանձնվել է Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանին` Դուբայ քաղաքում IFC-ի կողմից կազմակերպված բանկային գործընկերների 5-րդ տարեկան համաժողովի ժամանակ, հայտնել են բանկում:

«Ընդլայնելով գործունեությունը առեւտրի ֆինանսավորման ոլորտում` Ամերիաբանկը նախապատվություն է տալիս այն նախագծերի ֆինանսավորմանը, որոնք բիզնեսի ծավալմանը զուգընթաց նպաստում են էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Միաժամանակ մենք պատշաճ ուշադրության ենք արժանացնում բանկի գործունեության հետ կապված էկոլոգիական եւ սոցիալական ռիսկերի կառավարմանը` դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է էներգիայի արդյունավետ օգտագորման, ինչպես նաեւ բնապահպանական ու սոցիալական իրավական ակտերով`կիրառելով տեղական եւ միջազգային լավագույն փորձը», - նշել է բանկի առեւտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը:

2011թ. առեւտրի ֆինանսավորման ծրագրի /GTFP/ շրջանակներում որպես ամենաակտիվ թողարկող բանկ Անդրկովկասի բանկերի մեջ` Ամերիաբանկը IFC-ի կողմից արժանացել է \"GTFP Award 2010\" մրցանակին, որն առաջին անգամ է շնորհվել Անդրկովկասի տարածաշրջանում գործող բանկի:

Դիտում՝ 1639

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW