Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկն այսօր ամփոփել է «Ամառը ՎՏԲ-ի հետ» մարքեթինգային արշավի արդյունքները, որի ընթացքում կայացած խաղարկության ժամանակ ՎՏԲ-Հայաստան Բանկի 100 VISA քարտապան շահել է արժեքավոր նվերներ:«Ակցիայի նպատակն է ՎՏԲ-Հայաստան բանկի VISA քարտերով անկանխիկ վճարումների ծավալի մեծացումն ու VISA ժամանակակից վճարային քարտերի գործառնության մասին Հայաստանի սպառողների իրազեկման բարձրացումը»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը: Նրա խոսքով, ակցիային մասնակցել են բանկի բոլոր քարտապանները, որոնց թիվն այժմ կազմում է շուրջ 200 հազար: «Նման մրցանակաբաշխություններն օգնում են խրախուսելու ոչ կանխիկ գործառնությունների աճը, քարտային գործիքներն առավել հանրահայտ են դարձնում խանութների շրջանում»,- ասել է նա:Ակցիայի շրջանակներում առավելագույն բոնուսային միավորներ հավաքած VISA քարտապանների միջեւ խաղարկվել են արժեքավոր մրցանակներ, որոնց թվում էին կենցաղային տեխնիկայի գնման 50 հավաստագիր եւ ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձեւակերպման 50 հավաստագիր` վարկի ձեւակերպման դեպքում մինուս 1 տոկոս տոկոսադրույք, իսկ ավանդի դեպքում՝ պլյուս 1 տոկոս: Գլխավոր մրցանակին` ուղեւորության դեպի Հունաստան երկու անձի համար, արժանացավ ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA քարտապան Սերգեյ Աբովյանը: «Երբեք խաղարկությունների ընթացքում չեմ շահել, սա իրոք անակնակալ էր, ինչի համար շատ շնորհակալ եմ»,- ասել է գլխավոր մրցանակակիրը:Ակցիայի շրջանակներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 80%-ով աճել է ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA քարտերով անկանխիկ գործարքների քանակը: ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի փոխանցմամբ, հաջորդ տարի նախատեսվում է երկու նմանատիպ ակցիա: Tweet Դիտում՝ 6266