Մեկնարկել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ամենամյա կոնֆերանսը

09.10.2012 | 00:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում մեկնարկել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ամենամյա կոնֆերանսը, որը կետեւի մինչ հոկտեմբերի 10-ը:

«Կոնֆերանսի հիմնական նպատակն է մեզ հուզող խնդիրների քննարկմանը ներգրավել ֆինանսական կազմակերպություններին, երկխոսության միջոցով լուծումներ գտնել առաջացած խնդիրների համար, ծանոթանալ միջազգային փորձին»,- ասել է ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

Ողջունելով ներկաներին` ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանն ասել է, որ «այս միջոցառումն արդեն յուրահատուկ հարթակ է դարձել տեղական եւ միջազգային փորձը ներկայացնելու համար»:

Կոնֆերանսի խոսնակների թվում են Մեծ Բրիտանիայի Ֆինանսական Օմբուդսմենը, Ֆրանսիայի Ապահովագրական Հաշտարարը, Կանադայի Բանկային եւ Ներդրումային ծառայությունների օմբուդսմենը, Նոր Զելանդիայի Ապահովագրության եւ Խնայողությունների օմբուդսմենը, Իռլանդիայի Ֆինանսական համակարգի օմբուդսմենը, Լեհաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նախագահը, ՌԴ ավտոապահովագրողների բյուրոյի նախագահի տեղակալը, Համաշխարհային բանկի, ՌԴ տարածաշրջանային բանկերի ասոցիացիայի ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները կծանոթանան ֆինանսական օմբուդսմենների միջազգային փորձին, Հաշտարարի գրասենյակի գործունեությանը, ծրագրերին, վիճակագրությանը, սպառողների ֆինանսական կրթության եւ շահերի պաշտպանության մեխանիզմներին, Համաշխարհային Բանկի դիագնոստիկ վերլուծությանը: Կլինեն նաեւ բանկային եւ  ապահովագրական գործունեության մասին քննարկումներ:

Դիտում՝ 2311
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW