Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում վերջերս ստուգումներ եւ ուսումնասիրություններ են իրականացվել:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր ասել է, որ նախարարությունում 90 տոկոսով թերությունները վերացվել են:«Կառավարությանն ուղղված ՀՀ նախագահի հորդորը բոլորին է վերաբերում, բոլորս աշխատում ենք: Մեր նախարարությունում հանձնարարականներ են տրվել, ուսումնասիրություններ են կատարվել»,- ասել է նա:Գագիկ Բեգլարյանը հավելել է, որ հաջորդ շաբաթ ՀՀ կառավարության նիստում մանրամասն կներկայացնի նախարարության հարկային պարտավորությունները, նաեւ թե «ովքեր են թերացել իրենց աշխատանքի մեջ. այդ մարդիկ կպատժվեն, իսկ մյուսները՝ կստանան գովասանքի խոսքեր»: Tweet Դիտում՝ 2646