Երեւան/Մեդիամաքս/. «Ինձ համար մեծ պատիվ ու միաժամանակ մարտահրավեր է ղեկավարել Էյչ-Էս-Բի-Սի-ն Հայաստանում», - ասել է բանկի նորանշանակ գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը հոկտեմբերի 1-ին կայացած պաշտոնական ընդունելության ժամանակ: Թիես Քլեմենցը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան« ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում փոխարինել է Ասթրիդ Քլիֆորդին այս տարվա օգոստոսի 29-ին:Թիես Քլեմենցը իր կարիերան սկսել է Դոյչե Բանկ Էյ Ջի-ի Գլոբալ վերահսկման ակտիվների կառավարման բաժնում: Ֆրանկֆուրտում, Փարիզում եւ Լոնդոնում Դոյչե Բանկում ակտիվների կառավարման գծով տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո 2005թ. Թիես Քլեմենցը նշանակվել է Էյչ-Էս-Բի-Սի Գլոբալ Ասեթ Մենեջմենթ (Գերմանիա) Ջի Էմ Բի Էյչ-ի Գլխավոր գործառնական տնօրեն եւ Կառավարիչ: 2010թ. տեղափոխվել է Լյուքսեմբուրգ եւ Էյչ-Էս-Բի-Սի Տրինկաուս Ինվեստմենթ Մենեջերս Էս էյ-ում զբաղեցրել է Գլխավոր գործադիր տնօրենի եւ տեղական ղեկավարի պաշտոնը:Թիես Քլեմենցը ավարտել է Սենտ Գալենի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Tweet Դիտում՝ 5549