Երեւան/Մեդիամաքս/. Արարատբանկը արտարժութային պարտատոմսեր կթողարկի:Բանկի դոլարային պարտատոմսերի առաջին եւ կորպորատիվ պարտատոմսերի թվով 5-րդ տեղաբաշխումը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին, հայտնել են բանկի մամլո ծառայությունում: Հայաստանում արտարժութային պարտատոմսերի շրջանառության մեկնարկի մասին ազդարարվել է ս.թ. սեպտեմբերի 24-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի կողմից:Այս պարտատոմսերը կարող են շրջանառվել բորսայական շուկայում բորսայի կողմից առեւտրի թույլատրում ստանալուց կամ ցուցակումից հետո: Նոր գործիքի կիրառումը թողարկողներին եւ շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռի ոչ միայն տեղաբաշխել եւ առեւտուր կազմակերպել արտարժութային պարտատոմսերով, այլ նաեւ կնքել համապատասխան ռեպո գործարքներ:Արտարժութային պարտատոմսերի ներդրման նպատակն է ընդլայնել հանրության եւ հայկական ընկերությունների ներդրումային եւ կապիտալի ներգրավման հնարավորությունները, ինչպես նաեւ խթանել արտասահմանյան ներդրումների ներհոսքի հայկական արժեթղթերի շուկա: Tweet Դիտում՝ 1844