Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Անելիք Բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել նոր` Anelik Bank Boom Energy VISA Classic քարտի ներկայացումը: Այն վճարահաշվարկային քարտ լինելուց բացի, հանդիսանում է նաեւ զեղչային ու ակումբային քարտ:Անելիք Բանկի մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանի խոսքերով, առաջին անգամ Հայաստանում շուկա է հանվում մի քարտ, որը հնարավորություն է ընձեռելու քարտատերերին անվճար կամ հատուկ պայմաններով մուտք գործել երեւանյան շուրջ 10 ժամանցի ակումբներ` 96 club Karaoke, Accapella, Arlekino, Astral, Crazy, Gaudi, Inrock Music Club, Opera Club, Wave:Anelik Bank Boom Energy VISA Classic քարտի քարտապանները կստանան նաեւ մինչեւ 50 % զեղչ Հայաստանի շուրջ 400 խանութներում եւ սպասարկման կետերում, ինչպես նաեւ հնարավորություն կունենան գնումներ կատարել ինտերնետով:Քարտի նախնական վաճառքը սկսել է ս.թ. սեպտեմբերի 3-ից: Հաշվի առնելով քարտապանների մեծ հետաքրքրությունը, ս.թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը քարտը հաճախորդներին կտրամադրվի առանց չնվազող մնացորդի` միայն 5,000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով: Բացի այդ, 2013 թ. հունիսի 21-ին քարտապանների միջեւ կխաղարկվի 4 անձի համար ուղեգիր դեպի Սեւ ծով: Քարտը շուկա է հանվել «Boom» ամսագրի հետ համատեղ: Tweet Դիտում՝ 1978