Հանքագործությանը բաժին է ընկնում ՀՀ ամբողջ արդյունաբերության մոտ 20%-ը
29.09.2012 | 03:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://coal.exposib.ru

Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. հունվար-օգոստոսին Հայաստանի հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման ոլորտում արտադրանքի ծավալը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ համադրելի գներով (առանց ավելացված արժեքի եւ ակցիզային հարկերի) աճել է 15.8%-ով եւ կազմել 132 մլրդ 393 մլն 914 հազ. դրամ:
Այդ թվում մետաղական հանքաքարի արդյունահանումն աճել է 16.6%-ով (129 մլրդ 798 մլն 31 հազ.), իսկ հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման այլ ճյուղերի արտադրանքը նվազել է 11.4%-ով (2 մլրդ 595 մլն 883 հազ. դրամ), հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Մշակող արդյունաբերությունում հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 11.9% աճ (429 մլրդ 975 մլն 806 հազ.): Այդ թվում սննդամթերքի, խմիչքների եւ ծխախոտի արտադրությունն աճել է համապատասխանաբար 6.7%, 35.2% եւ 60.6%-ով:
Աճ է գրանցվել, մասնավորապես, նաեւ թղթի արտադրության (36.2%), դեղագործության (0.2%), ռետինե եւ պլաստմասսայե իրերի արտադրության (12.5%), այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության (5.5%), հիմնային մետաղների արտադրության (11.9%), համակարգիչների, էլեկտրոնային եւ օպտիկական սարքավորումների արտադրության (9.4%), կահույքի արտադրության (45.1%) եւ թափոնների համաքման եւ վերամշակման (159.5%) ոլորտներում:
Նվազում մշակող արդյունաբերությունում հունվար-օգոստոսին նկատվել է, մասնավորապես, հագուստի (-9%), էլեկտրական սարքերի (-3.3%) եւ քիմիական արտադրատեսակների արտադրության (-11.5%) ոլորտներում:
ՀՀ ամբողջ արդյունաբերության աճը հունվար-օգոստոսին կազմել է 13,2% (698 մլրդ 452 մլն 786 հազ. դրամ): Հանքագործական արդյունաբերությանը բաժին է ընկել ողջ արդյունաբերության 18,95%-ը, մշակողին՝ 81,05%-ը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: