Երեւան/Մեդիամաքս/. Գրանթ Թորնթոն ընկերությունը կիրականացնի ՀՀ Կենտրոնական բանկի 2012թ. hաշվեփակվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտը, հայտնել են ընկերությունում:«Ուրախ ենք, որ կրկին շարունակելու ենք մեր համագործակցությունը ՀՀ Կենտրոնական բանկի հետ: Մեր մասնագետները ոլորտին հատուկ փորձառություն ունեն, որ ձեռք է բերվել կենտրոնական բանկերին՝ մասնավորապես, ՀՀ եւ Ղրղզստանի Հանրապետության Կենտրոնական բանկերին մատուցված ծառայությունների շրջանակներում», - նշել է ընկերության բաժնետեր եւ ֆինանսական հաստատությունների աուդիտի բաժնի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը:Գրանթ Թորնթոնի հաճախորդների ցանկում են ֆինանսական ոլորտի ավելի քան 20 բանկեր, տասնյակ վարկային, ապահովագրական ընկերություններ եւ հիմնադրամներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ Վրաստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում եւ այլն: Tweet Դիտում՝ 4249