Երեւան: Մեդիամաքս: ԱՊՀ 5 երկրներ, այդ թվում նաեւ Հայաստանը, վավերացրել են ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը:Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, պայմանագրի վավերացման մասին հայտարարությունը ստորագրվել է այսօր Յալթայում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում, որին մասնակցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:Կառավարության ղեկավարներն ընդունել են ԱՊՀ երկրների շրջանակներում տեղեկատվական հասարակության ստեղծման եւ զարգացման համար մինչեւ 2015թ. գործողությունների ծրագիրը: Ընդունվել է նաեւ 2012-2014թթ. համար ԱՊՀ անդամ-երկրների ինովացիոն համագործակցության միջոցառումների համալիր ծրագիր, անդրադարձ է եղել կապի բնագավառում ԱՊՀ երկրների հետ հնարավոր համագործակցության հեռանկարներին: Tweet Դիտում՝ 4716