Երեւան: Մեդիամաքս: Այսօր Վրաստանի մեծությամբ երկրորդ Քութայիսի քաղաքի նորակառույց օդանավակայան Կիեւից ժամանել է հունգարական Wizz Air բյուջետային ավիափոխադրողի ինքնաթիռը:Կիեւի օդանավակայանից Քութայիսի թռիչքի համար ուղեւորները վճարել են ընդամենը €23՝ ներառյալ բոլոր հարկերը: Ինքնաթիռը դիմավորել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, հաղորդում է RBC-ն:Ըստ նախագահի, նոր օդանավակայանը բազա կդառնա ցածրաբյուջետային ավիափոխադրողների համար, ինչը Վրաստանն ավելի հասանելի կդարձնի եվրոպացիներին, իսկ Եվրոպան՝ ավելի հասանելի Վրաստանի բնակիչներին:«Այս օդանավակայանով մենք էժան թռչելու ենք Եվրոպա եւ Ասիա: Քութայիսիով մենք թռչելու ենք, մասնավորապես, Հունգարիա, Ֆրանկֆուրտ, Բրյուսել, Թել-Ավիվ, Մոսկվա, Մինսկ եւ Կիեւ»,- ասել է Վրաստանի նախագահը:Ակնկալվում է, որ մոտ ապագայում Քութայիսիի օդանավակայան կսկսեն թռչել բելառուսական Բելավիա եւ ռուսաստանյան Սիբիր ավիաընկերությունները, որոնք կկապեն քաղաքը Մինսկի եւ Մոսկվայի հետ: Հայաստանում Եվրոպայում լայնորեն տարածված բյուջետային ավիափոխադրողներ դեռեւս չեն աշխատում: Դեպի Հայաստան եւ Հայաստանից ավիատոմսերը ամենաթանկերից են տարածաշրջանում: Tweet Դիտում՝ 1613