Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել իրեն` իր անունը կապելով Հնդկաստանից գոմեշի մսի ներկրման հետ:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ՀՀ վարչապետն այս մասին ասել է կառավարության նիստում, երբ Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը պարզաբանումներ է ներկայացրել է 2012թ. Հնդկաստանից գոմեշի մսի ներկրման ծավալների եւ ներկրող ընկերությունների վերաբերյալ:Նրա խոսքերով, այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել ավելի քան 5 հազ. տոննա գոմեշի միս հետեւյալ 5 կազմակերպությունների կողմից` “Պարգեւ”, “Արմեն-Հանիկ եղբայրներ”, “Ալեքս Գրիգ”, “Սամ Սեր Գրուպ” եւ “Ունիվերսամ Ավան”:Կազմակերպությունների թվարկումից հետո Տիգրան Սարգսյանն ասել է, որ դրանցից եւ ոչ մեկի հետ որեւէ առնչություն չունի:Բախչագուլյանը տեղեկացրել է, որ գոմեշի միս ներմուծում են այն կազմակերպությունները, որոնք ունեն մսամթերքի արտադրության առնվազն 10 տարվա փորձ: Նրա խոսքերով, 2011թ. ընթացքում Հնդկաստանից Հայաստան է ներկրվել ավելի քան 10 հազ. տոննա գոմեշի միս 6 ընկերությունների կողմից: Tweet Դիտում՝ 1482