Հայփոստը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դրամական փոխանցումներ կսպասարկի

26.09.2012 | 05:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Սեպտեմբերի 25-ին Մոսկվայում Հայփոստի եւ Ռուսաստանի փոստի միջեւ ստորագրվեց հուշագիր` «Ֆորսաժ» դրամական փոխանցումների համակարգով երկու փոստային օպերատորների միջեւ դրամական արագ փոխանցումներ կատարելու մտադրության մասին:

Ըստ հուշագրի, Հայփոստը ստանում է «Ֆորսաժ» համակարգով փոխանցումների բացառիկ իրավունք ՀՀ տարածքում: Սա նշանակում է, որ Ռուսաստանի փոստի 40 000 բաժանմունքներից յուրաքանչյուրից դրամական արագ փոխանցում կարելի է կատարել դեպի Հայփոստի 900 բաժանմունքներից յուրաքանչյուրը եւ հակառակ ուղղությամբ, հայտնել են Հայփոստում:

Ընկերությունում նշել են, որ նախատեսվում է նաեւ ակտիվացնել երկու երկրների փոստային օպերատորների միջեւ համագործակցությունը, որի արդյունքում դրամական փոխանցումները, ծանրոցները, նամակները եւ փոստային մյուս առաքանիներն ու ծառայությունները ավելի արագ եւ օպերատիվ կհասնեն հասցեատիրոջը:

Հայաստանի եւ Ռուսաստանի փոստային օպերատորներն առաջիկայում քայլեր կձեռնարկեն հեռահար առեւտրի զարգացման ուղղությամբ: Դրա համար նախատեսվում է Ռուսաստանի եւ Հայաստանի փոստային օպերատորների կատալոգներում ապրանքների փոխադարձ ներկայացումը եւ վաճառքը:

Դիտում՝ 1966

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW