ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների նախարարական համաժողովին

25.09.2012 | 02:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ավստրիա, ուր կմասնակցի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների նախարարական համաժողովին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունում, միջոցառման ընթացքում կքննարկվեն առեւտրի, ներդրումների, ֆինանսների, զբոսաշրջության եւ էներգետիկայի ոլորտներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ եվրոպական երկրների հետ տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ:

Այցի շրջանակներում սեպտեմբերի 26-ին նախարարը կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրենի տեղակալ Փիթեր Բալասի, Ավստրիայի էկոնոմիկայի դաշնային նախարար Ռեյնոլդ Միթերլեհների եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռիչարդ Բուշերի հետ:

Այնուհետեւ Տիգրան Դավթյանը կմեկնի Հռոմ` մասնակցելու հայ-իտալական գործարար համաժողովին: Սեպտեմբերի 27-ին Տիգրան Դավթյանը կհանդիպի Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Կորադո Պասերայի, Իտալիայի տուրիզմի ու սպորտի նախարար Պիերո Գնուդիի եւ Իտալիայի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Սանտո Սանտորոյի հետ:

Իսկ սեպտեմբերի 28-ին  Հռոմում կկայանա գործարար համաժողով մոտ 200 իտալացի գործարարների մասնակցությամբ, որտեղ կներկայացվի Հայաստանի ներդրումային հնարավորությունները եւ գործարար միջավայրը:

Դիտում՝ 5945
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW