Rock-CONVERSation` Կոնվերս Բանկի եւ ուսանողության միջեւ (ֆոտոշարք)

25.09.2012 | 01:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Երեկ Շարլ Ազնավուրի անվան հրապարակում կայացել է Կոնվերս Բանկի կազմակերպված Rock-CONVERSation (Ռոք-երկխոսություն) համերգը՝ EmpYraY խմբի մասնակցությամբ:

Rock-CONVERSation-ի նպատակն էր երաժշտական-ժամանցային հարթակի շուրջ հավաքել բանկի հաճախորդներին եւ  բարձրակարգ ֆինանսական ծառայություններ մատուցելուց բացի, կազմակերպել նրանց համար այլընտրանքային ժամանց:

«Մեր հաճախորդների մեջ կան բազմաթիվ ուսանողներ, մենք կարեւորում ենք մեր համագործակցությունն ու երկխոսությունը»,- նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Արթուր Հակոբյանը:

Համերգային ծրագրի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացրել է ուսանողների համար նախատեսված իր բոլոր առաջարկները: Ծրագիրն ուղեկցվել է խաղ- մրցույթներով, որոնց մասնակից  ուսանողները ստացել են ուսանողական քարտեր, հնարավորություն անվճար մասնակցել Կոնվերս Բանկի կողմից կազմակերպվող բանկային դասընթացներին: Ներկայացվել է բանկի կողմից տրամադրվող ուսանողական վարկը` մինչեւ 4 մլն դրամ եւ մինչեւ 7 տարի մարման ժամկետով, որը տրամադրվում է ուսանողի ծնողների երաշխավորմամբ:

«Նախորդ տարի կազմակերպել էինք ջազ-երկխոսություն, լինելով բանկ բոլորի համար,  որոշեցինք այս անգամ ընտրել ռոքը, որն ուսանողներին հարազատ ոճ է»,- Մեդիամաքս-ի թղթակցին ասել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Անդրադառնալով ուսանողական ծրագրերին` Տիգրան Դավթյանը նշել է, որ դրանք հնարավորություն են տալիս ուսանողներին ծանոթանալ բանկային համակարգին. «Շուտով կլինի  Կոնվերս Բանկի առանձին ուսումնական կենտրոնը, որը կկրթի բանկային ոլորտի աշխատակիցներին, իսկ լավագույնները ուսումնական ծրագրից հետո մեզ մոտ աշխատանքի կանցնեն»,- ասել է նա:

Համերգին ներկա ուսանողներին տրվել են ուսանողական քարտերի նմուշներ, որոնք 5 աշխատանքային օրվա ընթացքում Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ ներկայացնելով, հնարավոր կլինի ստանալ իրականը՝ առանց տարեկան սպասարկման վճարի:

Հավատարիմ մնալով երկխոսությունների ընդունված սկզբունքին՝ բանկը կշարունակի կազմակերպել նմանատիպ միջոցառումներ, ներկայացնելով իր կատարելագործված ծառայություններն ու առաջարկները:

Դիտում՝ 3844
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai