Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր բացասական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից ներկայացված՝ “Նվազագույն աշխատավարձի մասին” օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասել է, որ 100%-ով աշխատավարձի բարձրացումը “ծանր բեռ կլինի Հայաստանի պետբյուջեի համար”:Ներկայացված նախագծով նվազագույն աշխատավարձի չափը ներկայիս 32500 դրամի փոխարեն առաջարկվում էր բարձրացնել մինչեւ 72500 դրամ:Նախարարը նշել է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման դեպքում կառավարությունը ստիպված կլինի վերանայել պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերը, ինչը լրացուցիչ 360 մլրդ դրամի ծախս կառաջացնի պետբյուջեում: Բացի այդ, կավելանա ստվերայնությունը մասնավոր հատվածում, քանի որ մասնավոր հատվածը չի ցանկանա արտացոլել աշխատողների աշխատավարձի իրական չափը:Կառավարության միջնաժամկետ ծրագրում նախատեսված է նվազագույն աշխատավարձի չափի ավելացում 2013-2015թթ.: Tweet Դիտում՝ 5101