Երեք ընկերություններ կտուգանվեն ՏՄՊՊՀ-ի կողմից

14.09.2012 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) երեք ընկերությունների նկատմամբ պատժաչափ կկիրառի `տարեկան հասույթի 1%-ի չափով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել են ՏՄՊՊՀ  նախագահ Արտակ Շաբոյանը:

Հանձնաժողովի կողմից անցկացվող դիտարկումների արդյունքում  «Հայր եւ որդի Մարիտիրոսյաններ» ընկերության  գովազդում նկատվել է օրենքի խախտում:

Կտուգանվի նաեւ «Մանգո» խանութների ցանցը` ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ամբողջ ապրանքատեսականու համար առաջարկվող 50% զեղչը վերաբերում է միայն որոշ ապրանքներին:

Երրորդ տուգանքը կկիրառվի «Սեմի Ինտերթրեյդ» ընկերության նկատմամբ: Այն խոչընդոտել է այլ ընկերության գործունեությանը` օգտագործելով «Լինեթ լիմիթեդ» ընկերության «Nannys» ապրանքային նշանն ու վաճառքի հանել «Nannys»  եւ «Nannys Fresh» ապրանքային նշաններով նույն փաթեթավորմամբ մանկական տակդիրներ ու թաց անձեռոցիկներ:

Անդրադառնալով պատժաչափին` Արտակ Շաբոյանը նշել է, որ ՏՄՊՊՀ մասին նոր օրենքի համաձայն անբարեխիղճ մրցակցության դեպքում տուգանքի չափը հաշվարկվելու է տնտեսվարողի տարեկան հասույթի համան վրա. «Մենք դիմել ենք ՊԵԿ այդ մասին տեղեկություն ստանալու համար»:

Դիտում՝ 2789
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW