ԿԲ-ում ստեղծվել է ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման հարցերով հանձնաժողով

12.09.2012 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Կենտրոնական բանկի կողմից ստեղծվել է «ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման եւ իրագործման հանձնաժողով», որի նպատակը ֆինանսական ոլորտում հանրության գրագիտության մակարդակի բարձրացման եւ Հայաստանում հանրության ֆինանսական կրթման շարունակականության ապահովումն է:

Ինչպես տեղեկացնում է ԿԲ լրատվական ծառայությունը, հանձնաժողովը մշակելու է Հայաստանում ֆինանսական կրթության ազգային ռազմավարությունը, պլանավորելու եւ իրագործելու է ֆինանսական կրթմանն ուղղված միջոցառումներ: Հանձնաժողովի ներքո ստեղծվել են «Ֆինանսական կրթումը դպրոցում» եւ  «Ֆինանսական կրթումը դպրոցից հետո» աշխատանքային խմբերը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են մի շարք պետական կառույցների ներկայացուցիչներ, ֆինանսական շուկայի միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այլն:

Դիտում՝ 2280

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW