Յունիբանկի թողարկած քարտերի քանակը գերազանցել է 110 հազարը

11.09.2012 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. օգոստոսի 1-ի դրությամբ Յունիբանկի թողարկած քարտերի քանակը կազմել է ավելի քան 110 000`  տարվա սկզբի համեմատ ավելանալով 26.4%-ով:

Քարտերի ընդհանուր ծավալում մոտ 61 հազարը կազմել են Visa միջազգային, իսկ 49 հազարը` ArCa քարտերը: Թողարկված քարտերի քանակով Յունիբանկը ArCa վճարային համակարգի անդամ բանկերի առաջատար հնգյակում է, իսկ միջազգային քարտերի քանակով` եռյակում:

Յունիբանկը առաջարկում է ցանկացած դասի դեբետային կամ վարկային քարտեր: Վերջերս Յունիբանկը հայտարարել է Magniscard քարտի թողարկման մասին, որը հնարավորություն է տալիս առանց եկամուտների մասին տեղեկանք ներկայացնելու  ստանալ մինչեւ 500 հազար ՀՀ դրամի վարկային միջոցներ:

Հատուկ իր քարտապանների համար բանկն առաջարկում է արտոնությունների “Մագնիս”  ծրագիրը, որի շրջանակներում Յունիբանկի քարտապաններին տրամադրվում են մինչեւ 40% զեղչեր առեւտրի եւ սպասարկման ավելի քան 100 կետերում: 

Դիտում՝ 4963
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW