ՀՀ բանկերի հիմնական վարկատու երկիրը Ռուսաստանն է
11.09.2012 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ kruiz-n.ru

Երեւան/Մեդիամքս/. 2012թ. I-ին կիսամյակում առեւտրային բանկերի արտաքին վարկային պարտավորություններն ավելացել են 22.1%-ով:
ՀՀ կենտրոնական բանկի 2012թ. I-ին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվության համաձայն, միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցներն ավելացել են 21.6%-ով` կազմելով ընդհանուր արտաքին վարկային պարտավորությունների 31.8%-ը:
Առեւտրային բանկերի հիմնական վարկատու երկրներն են` Ռուսաստանը` 21.9%, Լյուքսեմբուրգը` 9.1%, Գերմանիան` 6.3%, ԱՄՆ-ն` 4.0%, Ֆրանսիան` 4.0%, Նիդեռլանդները` 4.0%:
Երկարաժամկետ պարտավորությունների տեսակարար կշիռը կազմել է 89.7%, ինչը գրեթե բացառում է այդ պարտավորությունների վերաֆինանսավորման հետ կապված ռիսկերը:
Բանկային համակարգի պարտավորությունների կենտրոնացումների տեսանկյունիցª ռիսկերի փոքր-ինչ աճ է գրանցվել: Մասնավորապես, ընդհանուր պարտավորություններում խոշոր պարտավորությունների տեսակարար կշիռը տարեսկզբի համեմատ աճել է 0.2 տոկոսային կետով եւ կիսամյակի վերջին կազմել 27.4%:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: