Ծաղկաձորում բնակարաններն ավելի թանկ են, քան Երեւանում

06.09.2012 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. առաջին կիսամյակում Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 16 347 առքուվաճառքի գործարք, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը՝ վկայակոչելով Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին 1մ2-ի հաշվարկով, 2012թ. հունիսի արդյունքներով գներն աճել են նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ 0.23%-ով եւ կազմել 257 400 դրամ:

Ընդ որում, Կենտրոնում բնակարանների գները 2012թ. հունիսին նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 6,1%-ով եւ 1 մ2-ու հաշվարկով կազմել 414 000 դրամ, իսկ մայրաքաղաքի այլ համայնքներում բնակարանների գները աճ են արձանագրել:

Մարզային քաղաքներից բնակարանների ամենաթանկ գները 2012-ի հունիսին արձանագրվել են Ծաղկաձորում (292 500 դրամ, աճը՝ 57%), որտեղ բնակարանների գները գերազանցում են անգամ երեւանյաններին՝ բացառությամբ Կենտրոն եւ Արաբկիր համայնքների:

Բնակարանների ամենաէժան գները Հայաստանի քաղաքներից հունիսին դիտարկվել են Շամլուղում (Լոռի) եւ Դաստակերտում (Սյունիք)՝ 8000-ական դրամ 1 մ2-ու հաշվարկով:
 

Դիտում՝ 1908
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW