Պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները կմեկնարկեն հաջորդ շաբաթ
06.09.2012 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած 2013թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը։
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ հանրապետական գործադիր մարմիններին հանձնարարվել է մեկ շաբաթվա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ պետբյուջեի օրենքի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ։
Կառավարության նիստի ժամանակ որոշվել է սեպտեմբերի 10-ից ՀՀ վարչապետի մոտ անցկացնել պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները։
2012թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 567 մլրդ 156 մլն դրամ:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` այսօր կառավարության նիստում ներկայացնելով պետբյուջեի կատարումը 8 ամիսների ընթացքում, ասել է, որ հավաքագրված հարկերը, պետտուրքերը եւ սոցվճարները հունվար-օգոստոսին կազմել են 552 մլրդ 109 մլն դրամ:
«Նախանշված ցուցանիշներից հունվար-օգոստոսի տվյալները գերազանցում են շուրջ 4 մլրդ-ով, միայն օգոստոսին 390 մլն դրամի հարկերի եւ տուրքերի գերակատարում ունենք», - ասել է նա:
ՀՀ պետբյուջեի ծախսերը հունվար-օգոստոս ամիսներին կազմել են ավելի քան 574 մլրդ դրամ:
Վաչե Գաբրիելյանը նշել է, որ բյուջեի կատարումը եկամուտների մասով ընթանում է ըստ պլանի եւ բոլոր հիմքերը կան պնդելու, որ այն իրատեսական է եւ հաստատապես կկատարվի:
«Այս տեմպերի շարունակման դեպքում դեֆիցիտը կլինի ավելի ցածր, քան պլանավորված է», - ասել է նախարարը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: