Գնաճը Հայաստանում 2012թ. հունվար-օգոստոսին կազմել է 2.2%

31.08.2012 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012-ի օգոստոսին 2011թ. նույն ամսվա նկատմամբ գնաճը Հայաստանում կազմել է 2.5%, իսկ 2012թ. հունվար-հուլիսին սպառողական գները Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճել են 2.2%-ով:
 
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, օգոստոսին արձանագրվել  է սպառման ապրանքների 2.6%, պարենամթերքի՝ 1.7%, ոչ պարենային ապրանքների՝ 4.7% եւ ծառայությունների սակագների 2,2% աճ, հաղորդում է Մեդիամաքս-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Օգոստոսին գները Հայաստանի սպառողական շուկայում նախորդ ամսվա հետ համեմատ նվազել են 0.4%-ով: Ընդ որում, սննդամթերքի գները նվազել են 0,9%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է գների եւ 0.1% աճ, իսկ ծառայությունների սակագները չեն փոփոխվել:
 
2012թ.  օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.9% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի,  մրգի,  ձվի,  կենդանական և բուսական յուղերի գների 9.2-1.8%-ով նվազման արդյունք է:

2012թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի` 0.1% գնանկում և դիզելային վառելիքի` 1.0%  գնաճ:  2012թ. օգոստոսին 2011թ.  օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 4.2% և 3.9%-ով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ`8.7% և 4.4%-ով:

Դիտում՝ 1493
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW