Առէկսիմբանկը բացեց իր նոր գլխամասային գրասենյակը Հյուսիսային պողոտայում

31.08.2012 | 13:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն» այսօր բացել է իր նոր գլխամասային գրասենյակը Հյուսիսային պողոտայում:

Հանդես գալով գրասենյակի բացմանը, բանկի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանն ասել է, որ բանկն իր բաժնետեր ռուսաստանյան Գազպրոմբանկի աջակցության շնորհիվ առաջատար դիրքեր է զբաղեցնում հիմնական ցուցանիշների աճի տեմպերով, իսկ որոշ ցուցանիշներով հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը:

«90 մլրդ դրամից ավել վարկային պորտֆելով, մոտ 116 մլրդ դրամ ակտիվներով, ավելի քան 85 հազ. հաճախորդ ունեցող մեր բանկն այսուհետ նոր գրասենյակում կառաջարկի իր հաճախորդներին սպասարկման նոր մակարդակ: Մենք ձգտում ենք լինել շուկայի լավագույն բանկն ինչպես մատուցվող ծառայությունների քանակով, այնպես էլ որակով», - ասել է Արմեն Խանդկարյանը:

Գրասենյակի բացմանը ներկա Գազպրոմբանկի վարչության նախագահի տեղակալ, Առէկսիմբանկի խորհրդի նախագահ Նիկոլայ Կորենեւն ընդգծել է բանկի զգալի դերը Հայաստանի արդյունաբերության ռազմավարական ոլորտների ֆինանսավորման գործում:

«Գազպրոմբանկն ունի Հայաստանում բիզնեսի զարգացման լուրջ ծրագրեր: Առ այսօր մենք կատարել ենք Հայաստանի տնտեսությունում շուրջ $185 մլն-ի ներդրումներ: Նախատեսվում են եւս մի շարք հետաքրքիր նախագծեր՝ ուղղված Գազպրոմբանկի ներդրումային բիզնեսի զարգացմանը հանրապետությունում», - ասել է Նիկոլայ Կորենեւը:

Բանկի նոր գրասենյակում հաճախորդների համար նախատեսված է, մասնավորապես, 2 նոր սպասարկման սրահ՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար, դրամարկղային գործառնությունների առանձին սրահ եւ անհատական բանկային պահատեղեր:

Դիտում՝ 6729

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW