Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը փակվել է

31.08.2012 | 11:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի «Հրաչյա Աճառյան»  համալսարանը դադարեցնում է բարձրագույն կրթական  ծրագրերի իրականացումը:

Այս մասին այսօր հայտնել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լրատվական ծառայությունը:

Նախարարությունը նաեւ տեղեկացրել է, որ  «Հրաչյա Աճառյան»  համալսարանի առկա բոլոր ուսանողներին կառաջարկվի ըստ մասնագիտությունների կրթությունը շարունակել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը 1991-2005թթ. հանդիսանում էր Հայաստանի խոշորագույն մասնավոր բուհը: Գործունեության 20 տարիների ընթացքում բուհը ունեցել է 10 հազարից ավել շրջանավարտներ:

Դիտում՝ 2706

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW