ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը բարելավում է ուսման վարկերի պայմանները

30.08.2012 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը  բարելավում է ուսման  վարկերի  տրամադրման ընթացակարգն ու պայմանները:

Այսուհետ բանկում ուսման վարկեր հնարավոր կլինի ստանալ առանց երաշխավորության` այն դեպքում, երբ վարկառուն հենց ուսանողը չէ (վարկառու կարող է հանդիսանալ, օրինակ, ուսանողի ծնողը): Այսպես, այն հաճախորդները, ովքեր ունեն վարկային պատմություն եւ վերջին 1 տարվա ընթացքում չեն ունեցել ժամկետանց վարկեր, կամ ժամկետանց վարկերի ժամկետանց օրերի թիվը չի գերազանցում 30-ը, ուսման վարկ կստանան առանց երաշխավորության պահանջի:

Բանկը նվազեցնում է նաեւ ուսման վարկերի տոկոսադրույքը` նախկին 22%-ի փոխարեն սահմանելով 19 %: Ուսման վարկերը կտրամադրվեն անմիջապես բանկ դիմելու օրը:

Ուսման վարկի բոլոր այն վարկառուները, ովքեր վարկ կստանան 2012թ. սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը, կմասնակցեն դեկտեմբեր ամսին կայանալիք խաղարկությանը, որի ընթացքում նրանք հնարավորություն կունենան շահելու մի շարք արժեքավոր նվերներից մեկը: Բացի այդ, վարկառուները  կստանան VISA Student չիպային քարտ տարեկան սպասարկման վճարի 50% զեղչով:

«Բանկը կարեւորում է յուրաքանչյուր երիտասարդի սովորելու հնարավորությունը եւ դրանից ելնելով հնարավորինս պարզեցնում է ուսման վարկավորման ընթացակարգերը: 2004 թվականից լինելով ուսման վարկեր տրամադրող առաջին բանկը ՀՀ բանկային համակարգում` մինչ օրս ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հավատարիմ է «Այսօրվա գիտելիքը վաղվա բարեկեցության գրավականն է» կարգախոսին»,- նշված է հաղորդագրությամ մեջ:

Դիտում՝ 1817
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW