ԱՐՄԵՆԱԼ-ն ամփոփել է 2012 թ. առաջին կիսամյակի արդյունքները

27.08.2012 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012 առաջին կիսամյակում ՌՈՒՍԱԼ միացյալ ընկերության կազմում ընդգրկված Երեւանի  ԱՐՄԵՆԱԼ գործարանը թողարկել  է   12630,1 տոննա արտադրանք, ինչը 3.7% պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Ինչպես Միդիամաքս-ին հայտնել են ԱՐՄԵՆԱԼ-ում, արտադրության որոշ կրճատումը կապված է անցած ձմեռ սեւծովյան այն նավահանգիստներում հաստատված եղանակային արտակարգ պայմանների հետ, որոնց միջոցով ԱՐՄԵՆԱԼ-ին հումք է առաքվում ՌՈՒՍԱԼ-ի գործարաններից: Մասնավորապես, աննախադեպ սառնամանիքների պատճառով երկարաժամկետ ընդհատվել էր ծովագնացությունը Նովոռոսիյսկ-Փոթի եւ Նովոռոսիյսկ-Բաթումի ուղղություններով:

2012 թ. հունվար-հունիս ամիսներին գործարանը պետբյուջե է վճարվել է 672,85 մլն դրամ, ինչը  11,1% ավելի է անցյալ տարվա նույն ցուցանիշից: Պարտադիր սոցիալական ապահովագրությանը կատարված վճարումներն աճել են 12,0% եւ  հասել 137,85 մլն դրամի:

Հաշվետու ժամանակաշրջանում գործարանի միջին աշխատավարձը ավելացել է 5%-ով եւ կազմել 262 105 դրամ: Աշխատավարձի ինդեքսավորման նպատակով ԱՐՄԵՆԱԼ-ի անձնակազմին հունվար-հունիս ամիսներին վճարվել է 20 հազար դոլարից ավելի (2011 թ. առաջին կիսամյակում աշխատավարձը չի ինդեքսավորվել):

Ընթացիկ ժամանակահատվածում դոտացիոն անվճար սննդի կազմակերպման համար հատկացվել է 147 հազար դոլար, որը 2,55 անգամ ավելի է անցյալ տարվա նույն ցուցանիշից:

Դիտում՝ 3931
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW