Երեւան: Մեդիամաքս: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ասել է, որ այս տարվա սեպտեմբեր ամսին գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն 7.5 մլրդ դրամի վարկային միջոցներ:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, գյուղատնտեսության նախարարն ասել է, որ վարկերի տրամադրմանն ընդառաջ պարզվել է անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկայի, անասնագլխաքանակի, պարարտանյութի պահանջարկը: “Գյուղատնտեսության վարկավորումը լինելու է շարունակական, ապահովվելու է դրանց մատչելիությունը եւ վճարման երկարատեւ ժամկետները”,- ասել է նա:Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ պետական սուբսիդավորում ունեցող վարկերից այժմ օգտվում են 35 600 գյուղացիական տնտեսություններ, որոնք վճարման հետ խնդիրներ չեն ունենում :Գյուղնախարարի խոսքերով, շարունակվելու է մասնակի սուբսիդավորմամբ գյուղացիներին պարարտանյութերի տրամադրումը: “Մեկ պարկի արժեքը կկազմի 6000 դրամ, այն դեպքում, երբ դրա շուկայական գինը 9500 դրամ է”,- ասել է նա:Անդրադառնալով անասնապահության զարգացմանը՝ գյուղնախարարը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է եվրոպական երկրներից ներկրել բարձր ցեղատեսակի տոհմական երինջներ: Tweet Դիտում՝ 1629