Միշա Քալանթարյանը Ամերիաբանկի հետ որեւէ իրավահարաբերություն չի ունեցել

23.08.2012 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Միշա Քալանթարյանը եւ նրա ընտանիքի անդամները Ամերիաբանկի հետ որեւէ իրավահարաբերություն ընդհանրապես չեն ունեցել եւ չունեն, հայտնել են Մեդիամաքս-ին Ամերիաբանկում` մեկնաբանելով գործածարի ինքնասպանության հետ կապված մամուլում բանկի անվանման արծարծումը:
 
«Միշա Քալանթարյանն երբեւէ չի հանդիսացել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վարկառու, ավելին` բանկի նկատմամբ որեւէ հաճախորդի վարկային պարտավորություն ապահովված չէ Միշա Քալանթարյանին եւ/կամ նրա ընտանիքին պատկանող որեւէ գույքի գրավով»,- հայտնել են Ամերիաբանկում:

“Հայաստան” հանրախանութի առգրավման վերաբերյալ հիշատակումների հետ կապված Ամերիաբանկում պարզաբանել են, որ բանկի կողմից ոչ թե առգրավվել, այլ վարկային պարտավորությունների չկատարման հիմքով  պարտքի դիմաց ի սեփականություն է ընդունվել գրավի առարկա հանդիսացած “Հայաստան”  հանրախանութի միայն մի մասը` Հր. Քոչար փողոցին հարող Nokia butik-ի  հատվածը, որը ներառում է այդ հատվածի 6 հարկը: “Հայաստան” հանրախանութը` որպես մեկ միասնական ու ամբողջական առեւտրային համալիր, չի հանդիսացել եւ այժմ էլ չի հանդիսանում Ամերիաբանկի գրավի առարկա:

Դիտում՝ 2673
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW